??????? | ??????? | English

«Երէներգո» ՓԲԸ

«Երէներգո» ՓԲԸ-ն էներգետիկայի բնագավառում գործող երկարամյա տեխնիկական փորձով և էներգետիկ շուկայում ուրույն տեղ զբաղեցրած կազմակերպություն է: Այն ստեղծվել է 07.12.1995թ և տարեց տարի ընդլայնել է գործունեութան շրջաակները ` ձեռքբերելով վստահելի գործընկերոջ կերպարը ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան կազմակերպությունների մոտ: «Երէներգո» ՓԲԸ-ն տարիներ շարունակ ակտիվորեն աշխատում է էներգետիկ, Էլեկտրոտեխնիկական և մալուխային արտադրանքների շուկայում : Այնպիսի համաշխարային առաջատարների հետ համագործակցությունը, ինչպիսիք են` Tyco Electronics, Areva, Nexans, Reka Kaapeli, OEZ , Elster Metronica, հնարավորություն են տալիս շուկայում առաջարկել բարձրագույն տեխնիկակն որակի արտադրանք և սպառողների բարձրաստիճան սպասարկում: «Երէներգո» ՓԲԸ-ի հետ համագործակցողներն են`
"Հայաստանի Էլեկտրական ցանցեր" ՓԲԸ
"Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ" ՓԲԸ
"Կապանի Լեռնահարստացման Կոմբինատ" ՓԲԸ
"Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ" ՓԲԸ
"Երևան ջուր " ՓԲԸ
"Արմենտել" ՀՁ" ՓԲԸ
"Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲԸ
"Հայաստանի ատոմային էլեկտրակայան"ՓԲԸ

Էներգառեսուրսների կորուստների կրճատման և խնայողության նպատակով, ինչպես նաև էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգի կատարելագործման և ծախսի օպերատիվ վերահսկողության համար «Երէներգո» ՓԲ ընկերությունը 2001թ.-ին էներգատար արտադրության ձեռնարկությունների համար ներդրել է էլեկտրաէներգիայի հաշվառման և հսկման ավտոմատացված տեղեկատվական-չափող համակարգ (ԷՀՀԱՏՉՀ)` «Եվրո Ալֆա» վերջին սերնդի հաշվիչների և «Ալֆա Ցենտր» չափող-հաշվարկման համակարգի կիրառմամբ:

• «Զանգեզուրի պղնջամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ
• «Կապանի Լեռնահարստացման Կոմբինատ» ՓԲԸ
• «Ագարակի պղնձամոլիբդենային Կոմբինատ» ՓԲԸ
• «Հայկական երկաթուղի» ՓԲԸ
• «Վոլգոգրագի Կրասնի Օկտյաբր Գործարան» ՓԲԸ (ՌԴ)
• «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ
• «Երևանի ջրմուղ կոյուղի» ՓԲԸ
• «Թելասի» ՓԲԸ (Վրաստան)

«Երէներգո» ՓԲԸ-ի կողմից 2001թ-ից իրականացվել են նախագծային հետազոտումներ «Զանգեզուրի պղնջամոլիբդենային կոմբինատ» , ՓԲԸ, «Թելասի» ՓԲԸ (Վրաստան), «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ կազմակերպությունների համար:

"Հայաստանի Էլեկտրական Ցանցեր"ՓԲԸ-ն նախատեսում է փակ տիպի Ծիծեռնակաբերդ 110/6 կՎ նոր ենթակայանի շինարարություն երկու 40 ՄՎԱ տրանսֆորմատորներով Երևան քաղաքի տարածքում ,Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը նախատեսում է նոր "Կոմբինատ110/35/6 կՎ" և "Աղաց 110/10" ենթակայանի շինարարություն:: Հիմնվելով մրցույթի արդյունքների վրա, այդ նախագծերի իրականացման իրավունքը տրվել է AREVA կազմակերպությանը` ներկայացուցիչ "Երէներգո" ՓԲԸ-ն: "Երէներգո"ՓԲԸ-ն իրականացնում է կառուցվող օբյեկտների շահագործման համար անհրաժեշտ բոլոր նյութերի և կարևոր սարքերի մատակարարումը:
«Երէներգո» ՓԲԸ-ն և իրականացրել է Ջրի հաշվառման և հսկման ավտոմատացված համակարգի /ՋՀՀԱՀ/ ներդնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոնբինատում /2007-2008/
«Երէներգո» ՓԲԸ-ն իրավունք ունի իրականացնել էլեկտրական էներգիայի / հզորոիթան/ արտադրության գործունեություն / "Արենի ՀԷԿ"/:Կազմակերպությունը մինչ օրս էլ իրականացնում է էլեկտրաէներգիայի վաճառք "ՀայԷներգո" ՓԲԸ-ին:"Արենի ՀԷԿ"-ի վերակառուցումը և զարգացումը առանձին պատվաբեր էջ է կազմակերպության պատմության մեջ:
Կազմակերպությունը անընդհատ իրականացնում է գիտական հետազոտություններ և մշակումներ էլեկտրաէներգիայի ծրագրային ապհովման բնագավառում, ինչը թույլ է տալիս քայլել ժամանակի հետ և նրբազգաց լինել գիտատեխնիկական առաջընթացի տենդենցների նկատմամբ: Կազմակերպության կողմից մատակարարվող բարձրավորակ արտադրատեսակները թույլ են տալիս մեր պատվիրատուներին լուծել զանազան արդիական խնդիրներ և առկայության մեջ ունենալ տեխնոլոգիական նորույթներ` կողմնորոշված դեպի երկարաժամկետ և անվտանգ օգտագործում:

 

Tyco Electronics

logotype_alstom.jpg

Nexans

REKA

elster

OEZ