??????? | ??????? | English

Կազմակերպության մասին

«Երէներգո» ՓԲԸ-ն էներգետիկայի բնագավառում գործող երկարամյա տեխնիկական փորձով և էներգետիկ շուկայում ուրույն տեղ զբաղեցրած կազմակերպություն է: Այն ստեղծվել է 07.12.1995թ և տարեց տարի ընդլայնել է գործունեութան շրջաակները ` ձեռքբերելով վստահելի գործընկերոջ կերպարը ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան կազմակերպությունների մոտ: «Երէներգո» ՓԲԸ-ն տարիներ շարունակ ակտիվորեն աշխատում է էներգետիկ, Էլեկտրոտեխնիկական և մալուխային արտադրանքների շուկայում : Այնպիսի համաշխարային առաջատարների հետ համագործակցությունը, ինչպիսիք են` Tyco Electronics, Areva, Nexans, Reka Kaapeli, OEZ , Elster Metronica, հնարավորություն են տալիս շուկայում առաջարկել բարձրագույն տեխնիկակն որակի արտադրանք և սպառողների բարձրաստիճան սպասարկում: «Երէներգո» ՓԲԸ-ն առաջարկում է իր սպառողներին էլետտրաէներգիայի սպառման օպտիմիզացիայի որակակն նոր մակարդակի հնարավորություններ: Ողջ արտադրատեսականին համապատասխանում է միջազգային չափանիշներին և ունի համապատասխան սերտիֆիկատներ:

«Երէներգո» ՓԲԸ-ի հետ համագործակցողներն են`

    “Հայաստանի Էլեկտրական ցանցեր” ՓԲԸ
    “Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ” ՓԲԸ
    “Կապանի Լեռնահարստացման Կոմբինատ” ՓԲԸ
    “Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ” ՓԲԸ
    “Երևան ջուր “ ՓԲԸ
    “Արմենտել” ՀՁ” ՓԲԸ
    “Հարավկովկասյան երկաթուղի” ՓԲԸ
    “Հայաստանի ատոմային էլեկտրակայան”ՓԲԸ

ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի Հանրապետության խոշոր կազմակերպություններ

    “Վոլգոգրադի մետալուրգիական կոմբինատ ”Կրասնի Օկտյաբր” ՓԲԸ-ն (Ռուսաստանի Դաշնություն)
    “Թելասի” ԲԸ-ն (/Վրաստանի հանրապետույուն) և այլոք:

 

Հանդիսանալով ՀՀ արդյունաբերության հիմք, այս կազմակերպությունները հոգալով անխափան և որակյալ էներգամատակարարման մասին ,ինչպես նաև ծախսերի կրճատման և էլեկտրաէներգիայի օգտագործման արդյունավետության բարձրացման մասին, օգտվելով «Երէներգո»-յի ծառայություններից արդյունքում ստացան վերջնական տնտեսական ցուցանիշներում լուրջ փոփոխություններ:

Էներգառեսուրսների կորուստների կրճատման և խնայողության նպատակով, ինչպես նաև էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգի կատարելագործման և ծախսի օպերատիվ վերահսկողության համար «Երէներգո» ՓԲԸ-ն էներգատար արտադրության ձեռնարկությունների համար ներդրել է էլեկտրաէներգիայի հաշվառման և հսկման ավտոմատացված տեղեկատվական-չափող համակարգ (ԷՀՀԱՏՉՀ):

Elster Metronica ընկերության նորագույն մշակումների հիման վրա ստեղծված համակարգը նախատեսված է էլեկտրական էներգիայի և հզորության չափման և հաշվառման, ինչպես նաև հաշվիչներից տվյալների ավտոմատացված հավաքագրման, մշակման, պահպանման և ստացված ինֆորմացիան վերլուծության համար հարմար ձևաչափով ներկայացնելու համար: Այն ապահովում է ձեռնարկությունների ղեկավարությանը հավաստի, ժամանակին և ճշգրիտ ինֆորմացիայով ճիշտ բիզնես-լուծումների ընդունման համար:

Գլխավորը «Երէներգո» համար ուղղվածությունն է դեպի երկարաժամկետ համագործակցություն, ապրանքների և ծառայությունների բարձր որակ,տեխնիկական բարձր մակարդակով ծրագրերի իրականացում և ազնվություն գործնական հարաբերությունների մեջ: Տարեց տարի ձեռքբերելով նոր գործընկերներ, «Երէներգո» առաջին պլան է մղում իր սպառողների պահանջմունքների բավարարումը, ինչով էլ ձեռք է բերել հեղինակություն, ուրույն տեղ շուկայում և վստահություն, որի ապացույցն է «Երէներգո» ՓԲԸ-ի Tyco Electronics, Areva, Nexans կազմակերպությունների ներկայացուցչությունների բացման փաստը:

«Երէներգո» ՓԲԸ-ի առաքելությունն է բարելավել էլեկտրական ցանցերի և էլեկտրական սարքավորումների հուսալիությունը և տնտեսական շահավետության մակարդակը: Կազմակերպությունը մեծապես կարևորում է իր սպառողին ` ծառայեցնելով իր առաջարկած լուծումները թե սպառողի, թե իր սեփական շահերին: Կազմակերպության նպատակն է` հասկանալ և բարելավել սպառողների պահանջները, ապահովել նրանց բարձր որակի ծառայություններով, առաջարկել արտադրողին ֆինանսապես շահավետ լուծումներ, մշակել նոր արտադրանք, մշտապես բարելավել աշխատակիցների ֆինանսական վիճակը:


Գիտահետազոտական աշխատանքներ և ուսուցում

Կազմակերպությունը անընդհատ իրականացնում է գիտական հետազոտություններ և մշակումներ էլեկտրաէներգիայի ծրագրային ապհովման բնագավառում, ինչը թույլ է տալիս քայլել ժամանակի հետ և նրբազգաց լինել գիտատեխնիկական առաջընթացի տենդենցների նկատմամբ: Կազմակերպության կողմից մատակարարվող բարձրավորակ արտադրատեսակները թույլ են տալիս մեր պատվիրատուներին լուծել զանազան արդիական խնդիրներ և առկայության մեջ ունենալ տեխնոլոգիական նորույթներ` կողմնորոշված դեպի երկարաժամկետ և անվտանգ օգտագործում:

 

Tyco Electronics

logotype_alstom.jpg

Nexans

REKA

elster

OEZ