??????? | ??????? | English

ԷՀՀԱՀ

Էներգառեսուրսների կորուստների կրճատման և խնայողության նպատակով, ինչպես նաև էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգի կատարելագործման և ծախսի օպերատիվ վերահսկողության համար «Երէներգո» ՓԲ ընկերությունը 2001թ.-ին էներգատար արտադրության ձեռնարկությունների համար ներդրել է էլեկտրաէներգիայի հաշվառման և հսկման ավտոմատացված տեղեկատվական-չափող համակարգ (ԷՀՀԱՏՉՀ)` «Եվրո Ալֆա» վերջին սերնդի հաշվիչների և «Ալֆա Ցենտր» չափող-հաշվարկման համակարգի կիրառմամբ:

«Էլստեր Մետրոնիկա» ընկերության նորագույն մշակումը «Ալֆա Ցենտր» չափող-հաշվարկման համակարգը նախատեսված է էլեկտրական էներգիայի և հզորության չափման և հաշվառման, ինչպես նաև հաշվիչներից տվյալների ավտոմատացված հավաքագրման, մշակման, պահպանման և ստացված ինֆորմացիան վերլուծության համար հարմար ձևաչափով ներկայացնելու համար: Այն ապահովում է ձեռնարկությունների ղեկավարությանը հավաստի, ժամանակին և ճշգրիտ ինֆորմացիայով ճիշտ բիզնես-լուծումների ընդունման համար:

Համակարգը զուգահեռ ռեժիմով իրականացնում է ամբողջովին ավտոմատացված

  • տվյալների հավաքում հաշվիչներից և հսկիչներից առանձնացված  և կապի ուղիներով
  • ստորին մակարդակի կոմպոնենտների ախտորոշում և ինքնաախտորոշում
  • հաշվարկների իրականացում
  • տվյալների լիության վերլուծություն և չբավարարող տվյալների  մինչհաշվարկների և մինչ հավաքումների  իրականացում
  • միասնական համակարգային ժամանակի պահպանում սինխռոն չափումների ապահովման նպատակով
  • հզորությունների տրված լիմիտների գերազանցման հսկողություն

Տվյալները սերվերի վրա փոխանցվում են հաշվիչների կարդման տեմպին համապատասխան և  արտացոլվում են մոնիտորի վրա իրական ժամանկի ռեժիմով: Սերվերի վրա ձևավորվում է տվյալների բազա, ապահովվում են հաշվետվական ձևրի տպագրման  ընթերցման ֆունկցիաները և ֆայլերի ձևավոևունը մակետի տեսքով: Տվյալների փոխանցումը իրականանում է ինչպես ամիջապես հաշվիչներից, այնպես էլ կապի գծերով մոդեմների և կոնվերտորների օգտագործմամբ:

Էլկտրաէներգիայի “ԵվրոԱլֆա” սերիայի  բազմաֆունկցիոնալ միկրոպրոցեսորային հաշվիչը այսօրվա դրությանբ ամենահզոր հաշվիչն է: Այն  նախատեսված  է փոփոխական հոսանքի շղթաներում հզորության, ակտիվ և ռեակտիվ էներգիայի հաշվառման համար, ինչպես նաև էլեկտրաէներգիայի հսկման և հաշվառման համակարգի կազմում օգտագործման համար չափված և հաշվարկվաշ պարամետրերի փոխանցման նպատակով  էլեկտրաէներգիայի հսկման, հաշվառման և բաշխման դիսպետչերական կետի վրա:

Ֆունկցիոնալ հնարավորությունները

  • հղորության, ակտիվ և ռեակտիվ էներգիայի չափում երկու ուղղությամբ
  • համապատասխանում է հաստատված ճշտության դասին
  • բազմատարիֆային հաշվառում
  • ծանրաբեռնվածության հզորության մաքսիմալ ֆիքսացիա ժամանակի հաշվարկային միջակայքում
  • հաշվիչի հիշողության մեջ ծանրաբեռնվածության գրաֆիկի տվյալների պահպանում և գրանցում /մինչև 336 օր 30 րոպե միջակայքով 4 ուղղությամբ/
  • փվային և իմպուլսիվ կապի ուղիներով չափման արդյունքների փոխանցում
  • էլեկտրաէներգիայի պարամետրերի չափում և արտացոլում.
  • հոսանքը և լարումը ըստ ֆազերի, ցանցի հաճախականությունը, հզորության գործակիցը, հոսանքի  և լարման ֆազային անկյունները
  • ծանրաբեռնվածության ավտոմատացված հսկողություն անջատման հնարավորությանբ կամ ազդանշանային համակարգով
  • ներկառուցված ժամացույց
  • ծրագրա-ապարատային պաշտպանություն, ինքնաախտորոշում և հաշվիչի աշխատանքի վրա ազդող իրադարջությունների գրանցում

Հիշողությունում տվյալների պահպանման կամ հաշվիչի նորմալ շահագործման վրա ազդող պայմանների բացահայտման դեպքում տեղի է ունենում անցում դեպի սխալների ռեժիմ: Բազմատարիֆային հաշվիչների արդյունքների վստահելիության ապահովման համար բոլոր անհրաժեշտ տվյալները պարունակվում են EEPROM էներգաանկախ հիշողության մեջ:

 

Tyco Electronics

logotype_alstom.jpg

Nexans

REKA

elster

OEZ