Էներգառեսուրսների կորուստների կրճատման և խնայողության նպատակով, ինչպես նաև էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգի կատարելագործման և ծախսի օպերատիվ վերահսկողության համար ՙԵրէներգո՚ ՓԲ ընկերությունը 2001թ.-ին էներգատար արտադրության ձեռնարկությունների համար ներդրել է էլեկտրաէներգիայի հաշվառման և հսկման ավտոմատացված տեղեկատվական-չափող համակարգ (ԷՀՀԱՏՉՀ)` ՙԵվրո Ալֆա՚ վերջին սերնդի հաշվիչների և Альфа Центр ՚ չափող-հաշվարկման համակարգի կիրառմամբ:
ՙԷլստեր Մետրոնիկա՚ ընկերության նորագույն մշակումը Альфа Центр ՚ չափող-հաշվարկման համակարգը նախատեսված է էլեկտրական էներգիայի և հզորության չափման և հաշվառման, ինչպես նաև հաշվիչներից տվյալների ավտոմատացված հավաքագրման, մշակման, պահպանման և ստացված ինֆորմացիան վերլուծության համար հարմար ձևաչափով ներկայացնելու համար: Այն ապահովում է ձեռնարկությունների ղեկավարությանը հավաստի, ժամանակին և ճշգրիտ ինֆորմացիայով ճիշտ բիզնես-լուծումների ընդունման համար:
Համակարգը զուգահեռ ռեժիմով իրականացնում է ամբողջովին ավտոմատացված
Տվյալները սերվերի վրա փոխանցվում են հաշվիչների կարդման տեմպին համապատասխան և արտացոլվում են մոնիտորի վրա իրական ժամանկի ռեժիմով: Սերվերի վրա ձևավորվում է տվյալների բազա, ապահովվում են հաշվետվական ձևրի տպագրման ընթերցման ֆունկցիաները և ֆայլերի ձևավոևունը մակետի տեսքով: Տվյալների փոխանցումը իրականանում է ինչպես ամիջապես հաշվիչներից, այնպես էլ կապի գծերով մոդեմների և կոնվերտորների օգտագործմամբ:
Էլկտրաէներգիայի “ ԵվրոԱլֆա” սերիայի բազմաֆունկցիոնալ միկրոպրոցեսորային հաշվիչը այսօրվա դրությանբ ամենահզոր հաշվիչն է: Այն նախատեսված է փոփոխական հոսանքի շղթաներում հզորության, ակտիվ և ռեակտիվ էներգիայի հաշվառման համար , ինչպես նաև էլեկտրաէներգիայի հսկման և հաշվառման համակարգի կազմում օգտագործման համար չափված և հաշվարկվաշ պարամետրերի փոխանցման նպատակով էլեկտրաէներգիայի հսկման, հաշվառման և բաշխման դիսպետչերական կետի վրա:
Ֆունկցիոնալ հնարավորությունները
հոսանքը և լարումը ըստ ֆազերի, ցանցի հաճախականությունը, հզորության գործակիցը, հոսանքի և լարման ֆազային անկյունները
Հիշողությունում տվյալների պահպանման կամ հաշվիչի նորմալ շահագործման վրա ազդող պայմանների բացահայտման դեպքում տեղի է ունենում անցում դեպի սխալների ռեժիմ: Բազմատարիֆային հաշվիչների արդյունքների վստահելիության ապահովման համար բոլոր անհրաժեշտ տվյալները պարունակվում են EEPROM էներգաանկախ հիշողության մեջ: