"Երէներգո “ ՓԲԸ-ն էներգետիկայի բնագավառում գործող երկարամյա տեխնիկական փորձով և էներգետիկ շուկայում ուրույն տեղ զբաղեցրած կազմակերպություն է : Այն ստեղծվել է 07.12.1995թ և տարեց տարի ընդլայնել գործունեութան շրջաակները ` ձեռքբերելով վստահելի գործընկերոջ կերպար ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան կազմակերպությունների մոտ: “Երէներգո “ ՓԲԸ-ն տարիներ շարունակ ակտիվորեն աշխատում է էներգետիկ, Էլեկտրոտեխնիկական և մալուխային արտադրանքների, հեռահաղորդակցության և կապի շուկայում : Համագործակցությունը այնպիսի համաշխարային առաջատարների հետ, ինչպիսիք են ` General Electric, TE Connectivity, Commscop, Reka Kaapeli, OEZ և այլն, հնարավորություն են տալիս շուկայում առաջարկել տեխնիկապես բարձր որակի արտադրանք և սպառողների բարձրակարգ սպասարկում:
“Երէներգո “ ՓԲԸ-ն առաջարկում է իր սպառողներին էլետտրաէներգիայի սպառման օպտիմիզացիայի որակակական նոր մակարդակի հնարավորություններ: Ողջ արտադրատեսականին համապատասխանում է միջազգային չափանիշներին և ունի համապատասխան սերտիֆիկատներ: “Երէներգո “ ՓԲԸ-ի հետ համագործակցողներն են`
ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի Հանրապետության խոշոր կազմակերպություններ
Հանդիսանալով ՀՀ արդյունաբերության հիմք, այս կազմակերպությունները հոգալով անխափան և որակյալ էներգամատակարարման մասին, ինչպես նաև ծախսերի կրճատման և էլեկտրաէներգիայի օգտագործման արդյունավետության բարձրացման մասին, օգտվելով “Երէներգո" -ի ծառայություններից արդյունքում ստացան վերջնական տնտեսական ցուցանիշներում լուրջ փոփոխություններ:
Գլխավորը “Երէներգո”-ի համար ուղվածությունն է դեպի երկարաժամկետ համագործակցություն, ապրանքների և ծառայությունների բարձր որակ,տեխնիկական բարձր մակարդակով ծրագրերի իրականացում և ազնվություն գործնական հարաբերությունների մեջ: Տարեց տարի ձեռքբերելով նոր գործընկերներ, “Երէներգո”-ն առաջին պլան է մղում իր սպառողների պահանջմունքների բավարարումը, ինչով էլ ձեռք է բերել հեղինակություն, ուրույն տեղ շուկայում և վստահություն:
“ Երէներգո “ ՓԲԸ-ի առաքելությունն է բարելավել էլեկտրական ցանցերի և էլեկտրական սարքավորումների հուսալիությունը և տնտեսական շահավետության մակարդակը: Կազմակերպությունը մեծապես կարևորում է իր սպառողին ` ծառայեցնելով իր առաջարկած լուծումները թե սպառողի , թե իր սեփական շահերին:
Կազմակերպության նպատակն է ` հասկանալ և բավարարելլ սպառողների պահանջները, ապահովել նրանց բարձր որակի ծառայություններով, առաջարկել արտադրողին ֆինանսապես շահավետ լուծումներ, մշտապես բարելավել աշխատակիցների ֆինանսական վիճակը: