ԷՀՀՏՉՀ “Ագարակի պղնձամոլիբդենային Կոմբինատ” ՓԲԸ-ում


Նախնական իրավիճակ


Էներգառեսուրսների կորուստների կրճատման և խնայողության նպատակով, ինչպես նաև էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգի կատարելագործման համար ՙԵրէներգո՚ ՓԲ ընկերության կողմից “Ագարակի պղնձամոլիբդենային  Կոմբինատ” ՓԲԸ-ում ներդրել է էլեկտրաէներգիայի  հաշվառման և հսկման ավտոմատացված տեղեկատվական-չափող համակարգ ` ԷՀՀԱՏՉՀ:
ԷՀՀԱՏՉՀ-ի կառուցման հայեցակարգը   “Ագարակի պղնձամոլիբդենային  Կոմբինատ” ՓԲԸ-ում հետևյալն է `

  1. էլեկտրաէներգիայի հաշվառման կոմերցիոն կետերի ինտեգրումն համակարգ
  2. էլեկտրաէներգիայի տեխնիկական  հաշվառման առավել հանգույցային կետերի ինտեգրում համարգ

Հաշվառման համակարգի ներդրման հիմնական խնդիրները
Կոմերցիոն և տեխնիկական հաշվառման տվյալների հավաքում 8 ենթակայաններից 0.4-ից մինչև 110կվ նոմինալ լարվածությամբ:
Կոմերցիոն հաշվարկի լիովին ավտոմատացում:
Պաշտպանություն չթույլատրված մուտքերից և էլեկտրաէներգիայի հափշտակումներից:
Մոնիտորինգ և կորուստների կառուցվածքի սահմանում:

 

Համակարգային լուծումներ


ԷՀՀՏՉՀ-ի համակարգը կառուցվում է Էլստեր Մետրոնիկա ծրագրատեխնիկական միջոցների հիման վրա`
Էլեկտրաէներգիայի բազմաֆունկցիոնալ միկրոպրոցեսորային հաշվիչներ ԵվրոԱլֆա սերիայի/ մոտ 50 հատ/
ԱլֆաՑենտր ծրագրային ապահովում բազմամակարդակային համակարգերի համար
Կապի և համակարգչային սարգավորումներ , բանվորական կայաններ, տվյալների բազայի սերվերներ:
ԷՀՀՏՉՀ  “Ագարակի պղնձամոլիբդենային  Կոմբինատ” ՓԲԸ-ում կառուցվել է որպես հիերարխիկ ավտոմատացված համակարգ: Այն ներգրավում է իր մեջ իերարխիայի հետևյալ մակարդակներ`

 

Էներգաօբյեկտների և ՏՀՄԿ տիպային կառուցվածքը

“Ագարակի պղնձամոլիբդենային  Կոմբինատ” ՓԲԸ-ի  ենթակայաններում տեղադրված են ԵվրոԱլֆա սերիայի էլեկտրաէներգիայի հաշվիչներ 0.2Տ և 0.5Տ / ավելի քան 50 հատ/ ճշտության դասով, որոնք չափում են ակտիվ, ռեակտիվ էլեկտրաէներգիա և հզորություն  երկու ուղղությամբ: Բոլոր հաշվիչնեչը կոմպլեկտավորվում են շանրաբեռնվածության գրաֆիկների պահպանման հիշողության լրացուցիչ պլատայով և թվային ինտերֆեյսի պլատայով `ՌՍ -485 կոմունիկացիոն սարքերին միացնելու համար և տվյալների փոխանցմանը  վերադաս մակարդակներ: Հաշվիչնեչը օժտված են սնուցման ռեզերվային ֆունկցիայովդրանց աշխատանքների ապահովման համար սարքավորման անջատման դեպքում: ԵվրոԱլֆա հաշվիչներով ապահովվում է ցանցի ռեժիմային պարամետրերի հավաքման հնարավորությունը:
Տվյալների հավաքման և մշակման կենտրոնում տեղադրվաշ է սերվեր:


Կապի կազմակերպում


Տվյալների հավաքման կենտրոնի և  ենթակայանների  կապի հիմնական ուղիները հեռախոսային կոմուտավորված գծերն են:
Տվյալների պլանավորված դիսկրետ հավաքումը ՏՀՄԿ կախված է կոնկրետ էներգաօբյեկտների հետ կապի միջոցներից և կազմում է 30րոպեից մինչև 24 ժամ: Պահպանվում է տվյալների հավաքնան հնարավորությոն կապի բոլոր միջոցների օգտագործմամբ: Տվյալների և ՏՀՄԿ ֆունկցիաների պաշտպանությունը չթույլատրված մուտքերիցիրականացվում է ծրագրային և ապարատայի միջոցների հաշվին / ???? ?/ ինչպես նաև ՏՀՄԿ –ի սերվերային մաս  ֆիզիկական մուտքի սահմանափակման հաշվին:
“Ագարակի պղնձամոլիբդենային  Կոմբինատ” ՓԲԸ–ի ԷՀՀՏՉՀ-ի կազմում նախատեսված է ինֆորմացիոն համագործակցություն “Հայաստանի էլեկտրական ցանցեր “ ՓԲԸ-ի ԷՀՀՏՉՀ-ի հետ:
ԱլֆաԿենտրոնում նախատեսված է տվյալների ներմուծման-արտահանման ֆորմատներ, որոնց հիման վրա ապահովվում է տվյալների փոխանակում միջանկյալ սուբյեկտների հետ:


Արդյունքներ


“Ագարակի պղնձամոլիբդենային  Կոմբինատ” ՓԲԸ-ում ԷՀՀՏՉՀ-իներդրման աշխատանքների առաջին փուլը “ Երէներգո” ՓԲԸ-ի կողմից ավարտվել են 2003թ-ին:
Երկրորդ փուլի ներդնման աշխատանքները ավարտվել են 2005թ-ին:
“Ագարակի պղնձամոլիբդենային  Կոմբինատ” ՓԲԸ-ում ԷՀՀՏՉՀ-ն ապահովում է տվյալներիավտոմատացված հավաքում էլեկտրաէներգիայի բոլոր հաշվիչներից: Համակարգի առաջին, երկրորդ և երեորդ փուլերի առջև դրված աշխատանքները իրագործված են և համակարգը հանձնված է շահագործման: Առկա է կորուստների կրճատում և էլեկտրաէներգիայի օգտագործման տնտեսում մինչև 15%:
 Տվյալ պահին տարվում են աշխատանքներ ԷՀՀԱՀ-ի  երրորդ թուլի ներդնման վերաբերյալ“Ագարակի պղնձամոլիբդենային  Կոմբինատ” ՓԲԸ-ում: