ԷՀՀՏՉՀ “Հայկական երկաթուղի” ՓԲԸ-ում
Նախնական իրավիճակ
ԷՀՀՏՉՀ “Հայկական երկաթուղի ” ՓԲԸ-ն համդիսանում է էլեկտրաէներգիայի հայաստանյան շուկայում առավել խոշոր սպառողներից, հետևաբար էլեկտրաէներգիայի հաշվառման և հսկման տեղեկատվական չափիչ համակարգի ծրագրի ներդնումը, որը մշակվել էր տվյալների մշակման և ավտոմատացված հավաքման միջոցով ծախսերի կրճատման նպատակով , ուներ կազմակերպությկան համար ռազմավարական նշանակություն:
“Հայկական երկաթուղի ” ՓԲԸ-ում ԷՀՀՏՉՀ-ի / էլեկտրաէներգիայի հսկման և հաշվառման տեղեկատվական չափիչ համակարգ / ներդնումը Հայաստանում կոմերցիոն և տեխնիկական հաշվառման համակարգերի ներդրման ծրագրերից խոշորագույնն է : Համակարգում ընդգրկված են “Հայկական երկաթուղի ” ՓԲԸ-ի բոլոր երեք էներգաապահովող մասնաճյուղերը ` Գյումրվա, Երևանյան, Հրազդանյան:
Հաշվառման համակարգի ներդրման հիմնական խնդիրները
Տվյալների հավաքում 35 ենթակայաններից` 6-ից մինչև 110կվ նոմինալ լարվածությամբ:
Կոմերցիոն հաշվարկի լիովին ավտոմատացում:
Պաշտպանություն չթույլատրված մուտքերից և էլեկտրաէներգիայի հափշտակումներից:
Մոնիտորինգ և կորուստների կառուցվածքի սահմանում:
Համակարգային լուծումներ
ԷՀՀՏՉՀ-ի համակարգը կառուցվում է Էլստեր Մետրոնիկա ծրագրատեխնիկական միջոցների հիման վրա`
Էլեկտրաէներգիայի բազմաֆունկցիոնալ միկրոպրոցեսորային հաշվիչներ ԵվրոԱլֆա սերիայի/ մոտ 200 հատ/
ԱլֆաՑենտր ծրագրային ապահովում բազմամակարդակային համակարգերի համար
Կապի և համակարգչային սարգավորումներ , բանվորական կայաններ, տվյալների բազայի սերվերներ:
ԷՀՀՏՉՀ “Հայկական երկաթուղի ” ՓԲԸ-ում կառուցվել է որպես հիերարխիկ ավտոմատացված համակարգ: Այն ներգրավում է իր մեջ իերարխիայի հետևյալ մակարդակներ`
- էներգաօբյեկտների ԷՀՀՏՉՀ-ի մակարդակը
- տվյալների հավաքման և մշակման կենտրոնի / ՏՀՄԿ/ մակարդակը
Էներգաօբյեկտների և ՏՀՄԿ տիպային կառուցվածքը
“Հայկական երկաթուղի ” ՓԲԸ -ի ենթակայաններում տեղադրված են ԵվրոԱլֆա սերիայի էլեկտրաէներգիայի հաշվիչներ 0.2Տ և 0.5Տ / ավելի քան 200 հատ/ ճշտության դասով, որոնք չափում են ակտիվ, ռեակտիվ էլեկտրաէներգիա և հզորություն երկու ուղղությամբ: Բոլոր հաշվիչնեչը կոմպլեկտավորվում են շանրաբեռնվածության գրաֆիկների պահպանման հիշողության լրացուցիչ պլատայով և թվային ինտերֆեյսի պլատայով `ՌՍ -485 կոմունիկացիոն սարքերին միացնելու համար և տվյալների փոխանցմանը վերադաս մակարդակներ: Հաշվիչնեչը օժտված են սնուցման ռեզերվային ֆունկցիայովդրանց աշխատանքների ապահովման համար սարքավորման անջատման դեպքում: ԵվրոԱլֆա հաշվիչներով ապահովվում է ցանցի ռեժիմային պարամետրերի հավաքման հնարավորությունը:
Տվյալների հավաքման և մշակման կենտրոնում տեղադրված է սերվեր, որը միացված է մոդեմի արտաքին սյունի հետ, որն էլ ապահովում է մոդեմների կազմի ընդլայնման հնարավորություն մեծ քանակությամբ էներգոոբյեկտների միացման համար:
Կապի կազմակերպում
Տվյալների հավաքման կենտրոնի և ենթակայանների կապի հիմնական ուղիները հեռախոսային կոմուտավորված գծերն են:
Տվյալների պլանավորված դիսկրետ հավաքումը ՏՀՄԿ կախված է կոնկրետ էներգաօբյեկտների հետ կապի միջոցներից և կազմում է 30րոպեից մինչև 24 ժամ: Պահպանվում է տվյալների հավաքնան հնարավորությոն կապի բոլոր միջոցների օգտագործմամբ: Տվյալների և ՏՀՄԿ ֆունկցիաների պաշտպանությունը չթույլատրված մուտքերիցիրականացվում է ծրագրային և ապարատայի միջոցների հաշվին / ???? ?/ ինչպես նաև ՏՀՄԿ –ի սերվերային մաս ֆիզիկական մուտքի սահմանափակման հաշվին:
““Հայկական երկաթուղի ” ՓԲԸ –ի ԷՀՀՏՉՀ-ի կազմում նախատեսված է ինֆորմացիոն համագործակցություն “Հայաստանի էլեկտրական ցանցեր “ ՓԲԸ-ի ԷՀՀՏՉՀ-ի հետ:
ԱլֆաԿենտրոնում նախատեսված է տվյալների ներմուծման-արտահանման ֆորմատներ, որոնց հիման վրա ապահովվում է տվյալների փոխանակում միջանկյալ սուբյեկտների հետ:
Արդյունքներ
“Հայկական երկաթուղի ” ՓԲԸ -ում ԷՀՀՏՉՀ-իներդրման աշխատանքները Երէներգո” ՓԲԸ-ի կողմից ավարտվել են 2004թ-ին:
“Հայկական երկաթուղի ” ՓԲԸ -ում ԷՀՀՏՉՀ-ն ապահովում է տվյալների ավտոմատացված հավաքում էլեկտրաէներգիայի բոլոր հաշվիչներից: Համակարգի առաջին մասի առջև դրված աշխատանքները իրագործված են և համակարգը հանձնված է շահագործման: Առկա է կորուստների կրճատում և էլեկտրաէներգիայի օգտագործման տնտեսում մինչև 50%:
Նախատեսված է “Հայկական երկաթուղի ” ՓԲԸ-ի մնացած 15 ենթակայանների ինտեգրում համակարգի մեջ: Այշմ ստորագրված է պայմանագիր “Հայկական երկաթուղի ” ՓԲԸ-ում երկրորդ թուլի ներդրման վերաբերյալ: