ԷՀՀՏՉՀ “Երևանի ջրմուղ կոյուղի ” ՓԲԸ-ում
Նախնական իրավիճակ
Էներգառեսուրսների կորուստների կրճատման և խնայողության նպատակով, ինչպես նաև էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգի կատարելագործման համար ՙԵրէներգո՚ ՓԲ ընկերության կողմից “Երևանի ջրմուղ կոյուղի ” ՓԲԸ -ում ներդրել է էլեկտրաէներգիայի հաշվառման և հսկման ավտոմատացված տեղեկատվական-չափող համակարգ ` ԷՀՀԱՏՉՀ:
ԷՀՀԱՏՉՀ-ի կառուցման հայեցակարգը “Երևանի ջրմուղ կոյուղի ” ՓԲԸ -ում հետևյալն է `
- էլեկտրաէներգիայի հաշվառման կոմերցիոն կետերի ինտեգրումն համակարգ
- էլեկտրաէներգիայի տեխնիկական հաշվառման առավել հանգույցային կետերի ինտեգրում համարգ
Հաշվառման համակարգի ներդրման հիմնական խնդիրները
Կոմերցիոն և տեխնիկական հաշվառման տվյալների հավաքում 8 օբյեկտներից 0.4-ից մինչև 110կՎ նոմինալ լարվածությամբ:
Կոմերցիոն հաշվարկի լիովին ավտոմատացում:
Պաշտպանություն չթույլատրված մուտքերից և էլեկտրաէներգիայի հափշտակումներից:
Մոնիտորինգ և կորուստների կառուցվածքի սահմանում:
Համակարգային լուծումներ
ԷՀՀՏՉՀ-ի համակարգը կառուցվում է Էլստեր Մետրոնիկա ծրագրատեխնիկական միջոցների հիման վրա`
Էլեկտրաէներգիայի բազմաֆունկցիոնալ միկրոպրոցեսորային հաշվիչներ ԵվրոԱլֆա սերիայի/ մոտ 75 հատ/
ԱլֆաՑենտր ծրագրային ապահովում բազմամակարդակային համակարգերի համար
Կապի և համակարգչային սարգավորումներ , բանվորական կայաններ, տվյալների բազայի սերվերներ:
ԷՀՀՏՉՀ “Երևանի ջրմուղ կոյուղի ” ՓԲԸ -ում կառուցվել է որպես հիերարխիկ ավտոմատացված համակարգ: Այն ներգրավում է իր մեջ իերարխիայի հետևյալ մակարդակներ`
- էներգաօբյեկտների ԷՀՀՏՉՀ-ի մակարդակը
- տվյալների հավաքման և մշակման կենտրոնի / ՏՀՄԿ/ մակարդակը
Էներգաօբյեկտների և ՏՀՄԿ տիպային կառուցվածքը
“Երևանի ջրմուղ կոյուղի ” ՓԲԸ -ի ենթակայաններում տեղադրված են ԵվրոԱլֆա սերիայի էլեկտրաէներգիայի հաշվիչներ 0.2Տ և 0.5Տ / ավելի քան 75 հատ/ ճշտության դասով, որոնք չափում են ակտիվ, ռեակտիվ էլեկտրաէներգիա և հզորություն երկու ուղղությամբ: Բոլոր հաշվիչնեչը կոմպլեկտավորվում են շանրաբեռնվածության գրաֆիկների պահպանման հիշողության լրացուցիչ պլատայով և թվային ինտերֆեյսի պլատայով `ՌՍ -485 կոմունիկացիոն սարքերին միացնելու համար և տվյալների փոխանցմանը վերադաս մակարդակներ: Հաշվիչնեչը օժտված են սնուցման ռեզերվային ֆունկցիայովդրանց աշխատանքների ապահովման համար սարքավորման անջատման դեպքում: ԵվրոԱլֆա հաշվիչներով ապահովվում է ցանցի ռեժիմային պարամետրերի հավաքման հնարավորությունը:
Տվյալների հավաքման և մշակման կենտրոնում տեղադրվաշ է սերվեր:
Կապի կազմակերպում
Տվյալների հավաքման կենտրոնի և ենթակայանների կապի հիմնական ուղիները հեռախոսային կոմուտավորված գծերն են:
Տվյալների պլանավորված դիսկրետ հավաքումը ՏՀՄԿ կախված է կոնկրետ էներգաօբյեկտների հետ կապի միջոցներից և կազմում է 30րոպեից մինչև 24 ժամ: Պահպանվում է տվյալների հավաքնան հնարավորությոն կապի բոլոր միջոցների օգտագործմամբ: Տվյալների և ՏՀՄԿ ֆունկցիաների պաշտպանությունը չթույլատրված մուտքերիցիրականացվում է ծրագրային և ապարատայի միջոցների հաշվին / ???? ?/ ինչպես նաև ՏՀՄԿ –ի սերվերային մաս ֆիզիկական մուտքի սահմանափակման հաշվին:
“Երևանի ջրմուղ կոյուղի ” ՓԲԸ –ի ԷՀՀՏՉՀ-ի կազմում նախատեսված է ինֆորմացիոն համագործակցություն “Հայաստանի էլեկտրական ցանցեր “ ՓԲԸ-ի ԷՀՀՏՉՀ-ի հետ:
ԱլֆաԿենտրոնում նախատեսված է տվյալների ներմուծման-արտահանման ֆորմատներ, որոնց հիման վրա ապահովվում է տվյալների փոխանակում միջանկյալ սուբյեկտների հետ:
Արդյունքներ
“Երևանի ջրմուղ կոյուղի ” ՓԲԸ –ում ԷՀՀՏՉՀ-իներդրման աշխատանքները “Երէներգո” ՓԲԸ-ի կողմից ավարտվել են 2005թ-ին:
“Երևանի ջրմուղ կոյուղի ” ՓԲԸ -ում ԷՀՀՏՉՀ-ն ապահովում է տվյալների ավտոմատացված հավաքում էլեկտրաէներգիայի բոլոր հաշվիչներից: Համակարգի առջև դրված աշխատանքները իրագործված են և համակարգը հանձնված է շահագործման: Առկա է կորուստների կրճատում և էլեկտրաէներգիայի օգտագործման տնտեսում մինչև 12%: