ԷՀՀՏՉՀ “Հայաստանի Էլեկտրական Ցանցեր”


էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգի կատարելագործման ծրագիրը` Էլեկտրաէներգիայի Հաշվառման և Հսկման Տեղեկատվական Չափիչ Համակարգը  / ԷՀՀՏՉՀ / , որը մշակվել էր տվյալների ավտոմատացված մշակման և  հավաքման միջոցով  ծախսերի նվազեցման ստացման նպատակով, Հայաստանի էներգոհամակարգում արդյունաբերական շահագործման է հանձնվել 2002թ մարտ ամսից:


Ծրագիրը մշակվել էր Հայաստանի Կառավարության կողմից ///// կազմակերպության հետ համատեղ, իսկ համակարգի ներդրման աշխատանքները իրականացրել է “Երէներգո” ՓԲԸ-ն:
Հայաստանի  Էլեկտրաէներգիայի կոմերցիոն հաշվառման համակարգը այդ ժամանակաշրջանում ընդգրկում էր 14 ենթակայան, 9 ռեգիոնալ դիսպետչերական կենտրոններ և ազգային կենտրոն Երևանում,  բաշխիչ կազմակերպությունների տվյալների հավաքման և մշակման  4 կենտրոն , ինչպես նաև  երկրի  բոլոր ենթակայանները և  ողջ տրանսպորտային ցանցը : Համակարգը պեևք է ապահովեր էներգոշուկայի  բոլոր սուբեկտներին    անհրաժեշտ ինֆորմացիայով էլեկտրաէներգիայի արտադրության, բաշխման, սպառման պրոցեսների  վերաբերյալ և մեծածախ շուկայում էլեկտրաէներգիայի հզորության  և Հայաստանի հզորության  վերաբերյալ, և ուներ հետևյալ կառուցվածք`



    
Ստեղծվել էր ազգային հաշվարկային կենտրոն, որի սերվերի վրա փոխադրվում էր տեղեկատվություն արտադրող կայաններից, 220 կՎ և110կՎ ենթակայաններից: Արտադրող կայաններում, 220կՎ ենթակայաններում և ռեգիոնալ դիսպետչերական կենտրոններում տեղադրվել են սերվերներ համապատասխան ծրագրային ապահովմամբ: Այն ենթակայաններում, ուր կար հեռախոսային կապ, տեղադրվել են մոդեմներ, որոնց միջոցով տեղեկատվությունը ենթակայաններից փոխանցվում է ՌԴՑ-ի և հաշվողական կենտրոնի  սերվերի վրա : Տեղեկատվությունը մնացած ենթակայաններից հաշվառվում և թոխանցվում է սերվերի վրա տեղափոխվող համակարգչի միջոցով:
Տեղեկատվությունը հսացվում էր “Հայաստանի Էլեկտրական ցանցեր” ՓԲԸ ազգային հաշվողական կենտրոնում մշակում անցնելուց հետո, ինչը նվազեցնում էր տեղեկատվությանը տիրապետելու օպերատիվությունը.: Ելնելով դրանից     “Հայաստանի Էլեկտրական ցանցեր”ՓԲԸ-ի ղեկավարությունը որոշում ընդունեց ներդնել ԷՀՀԱՀ համակարգը և ստեղծել սեփական հաշվարկային կենտրոն:
 22.08.2003թ  կնքվել է պայմանագիր 22տպ-08 “Երէներգո”ՓԲԸ-ի հետ ԷՀՀՏՉՀ համակարգի ներդրման և     սպասարկման վերաբերյալ: ԷՀՀՏՉՀ –ն “Հայաստանի էլեկտրական ցանցեր” ՓԲԸ-ում հիմնվում է Էլստեր մետրոնիկա կազմակերպության ինժեներական մշակումների վրա` վերջի սերնդի Եվրո Ալֆա հաշվիչների և Ալֆա Կենտրոն  հաշվողական չափիչ համալիրի :      ԷՀՀՏՉՀ –ն “Հայաստանի էլեկտրական ցանցեր” ՓԲԸ-ում ստեղծվել է որպես հիերարխիկ , տարածքային բաշխվածությամբ ավտոմատացված համակարգ: Այն ընդգրկում է իր մեջ հիերարխիայի հետևյալ մակարդակներ`

                                                                                                                                
 “Հայաստանի էլեկտրական ցանցեր” ՓԲԸ-ի  ենթակայաններում տեղադրված  են էլեկտրաէներգիայի Եվրո Ալֆա կարգի հաշվիչներ 0.2Տ ճշտության դասով, որոնք ունեն ակտիվ, ռեակտիվ էլեկտրաէներգիյա և երկու ուղղությամբ հզորություն: Բոլոր հաշվիչնեչը համալրվում են ծանրաբեռնվածության գրաֆիկների պահպանման  համար հիշողության  լրացուցիչ պլատայով և ՌՍ-485  ծրագրային ինտերֆեյսի պլատայով `կոմունիկացիոն սարքերին միացման համար  և տվյալների փոխանցման համար  վերադաս մակարդակներ: Հաշվիչները օժտված են պահեստային սնուցման ֆունկցիայով ` սարքավորումների անջատման դեպքում հաշվիչների աշխատանքը ապահովելու համար:
 Համակարգը զուգահեռ ռեժիմով /միաժամանակ /  ավտոմատ կերպով իրականացնում է `

 

Տվյալների հավաքման կենտրոնի  և ենթակայանների հետ հիմնական կապի միջոցներ են  հանդիսանում  հեռախոսային կոմուտացված ու առանձնացված կապի գծերը: Տեղեկատվության  հավաքման համար օգտագործում են նաև GSM:
Տվյալների հավաքման պլանավորվող  դիսկրետությունը  հավաքման կենտրոններում կախված է կոնկրետ  էներգոօբյեկտների հետ կապի վիճակից ու տևում է 30 րոպեից մինչև24 ժամ:


 “Հայաստանի Էլեկտրական Ցանցեր” ՓԲԸ –ում ստեղծվող հավաքման ու տվյալների մշակման կենտրոններն ունեն տիպային կառուցվածք: ՏՀՄԿ-ի հյուսիսային մասում նախատեսված են առանձին կոմունիկացված և ՏԲ  սերվերներ, որպեսզի ապահովեն տվյալների հավաքումը մեծ քանակությամբ էներգոօբյեկտներից: Տվյալներ հավաքելու համար սատարվում է բոլոր կապի միջոցների օգտագործման հնարավորությունը: Չթույլատրված մուտքից ՏՀՄԿ -ի տվյալների և ֆունկցիաների պաշտպանությունն իրականացվում է ծրագրերի և սարքավորումների միջոցով (авторизацияи аутентификация пользователей, пакетная фильтрация), ինչպես նաև սահմանաձակում են ֆիզիկական մուտքը ՏՀՄԿ -ի հյուսիսային մաս:
ԷՀՀՏՉՀ  ծրագրի շրջանակներում նախատեսված է տվյալների փոխանակում հարակից սուբյեկտների հետ` օգտագործելով էլ.փոստի միջոցները:


ԷՀՀԱՀ-ում նախատեսված է համագործակցում այլ ինֆորմացիոն համակարգերի հետ , որոնք մտնում են  կառավարման կորպորատիվ ինֆորմացիոն համակարգի մեջ` ԷՀՀՏՉՀ-ի և դիսպետչերական կառավարման  համակարգի միջև փոխանակում, տեխնիկական սպասարկման համակարգի ղեկավարում,վերանորոգում  և այլն: Ալֆա կենտրոնում նախատեսված են տվյալների ներմուծում- արտահանում ֆորմատներ, որի հիմքում կարելի է ապահովել տվյալների փոխանակում հարակից սուբյեկտների հետ:


“Հայաստանի Էլեկտրական Ցանցեր” ՓԲԸ-ում  ԷՀՀՏՉՀ  ծրագրի ստեղծումը ենթադրում է աշխատանքի անցկացում մի քանի փուլերով, գնվել էին կոմունիկացիոն և հաշվարկային սերվերներ, ծրագրային ապահովում:
Առաջին փուլը իր մեջ է ներառում սերվերների ծրագրային ապահովման  ամբողջական  փաթեթի ինստալյացիան,կոմունիկացիոն մալուխների տեղադրումը և մակնիշավորոումը, հեռախոսակապի առկայության դեպքում մոդեմների և կոնվերտորների տեղադրում  35-110 կՎ Երևանյան մասնաճյուղի բալանսի վրա գտնվող 110 կՎ ենթակայաններից սերվեր տվյալներ ուղարկելու համար:


Երկրորդ փուլն նախատեսում է ինֆորմացիայի ավտոմատ հավաքոման և մշակման  համակարգում ընդգրկել առավել էներգատար 110 կՎ ենթակայաններ այլ մասնաճյուղերից, ինֆորմացիայի ընթերցում  220 կՎ ենթակայաններից և արտադրությունը:


Երրորդ փուլում նախատեսված է 35կՎ ենթակայանի ինտեգրում համակարգի մեջ` առաջին հերթին Երևանի տարածքում  գտնվողները` հետագայում հերթականությամբ ինտեգրելով մնացած 35 կՎ ենթակայանները:
Ներկայումս համակարգին միացված են 4000 հաշվիչ:

 

Արդյունքները


ԷՀՀՏՉՀ-ի ներդնումը  “Հայաստանի Էլեկտրական Ցանցեր” ՓԲԸ  բերեց կորուստների նվազեցմանը:
Այսպիսով,  սկսած 2004թ-ի փետրվարից վիճակին տիրապետելու օպերատիվությունը թույլ տվեց անցկացնել վերահաշվարկ և չգնել ավելորդ էլեկտրաէներգիա:
Ստորև բերված է կորուստների աղյուսակը` հաշվի առած վերահաշվարկը:


2003 – 2004 թթ. Կորուստների համեմատական աղյուսակ և գրաֆիկ

 

ամիս Կորուստներ /հազ.կՎ/ժ /
2003г. 2004г.
փետրվար 7735,4 6143,3
մարտ 8447,3 6665,5
ապրիլ 7283,4 5612,3
 մայիս 7575,12 6181,5
 հունիս 6755,5 5803,1
 հուլիս 6303,7 5800,9
օգոստոս 6510,1 6086,1
սեպտեմբեր 6238,07 5731,4
հոկտեմբեր 6368,9 5843,6
 նոյեմբեր 7267,25 6667,2
Ընդամենը 70 484,74 60 534,9
10 ամսում խնայված էլեկտրաէներգիան 9 949.84

Կորուստների աղյուսակ հաշվի առած վերահաշվարկը

 

ամիս վերահաշվարկ հազ. կՎ/ժ Փաստացի կորուստներ հաշվի առած վերահաշվարկը հազ. կՎ/ժ Կորուստներ, որոնք կարող էին լինել առանց վերահաշվարկի հազ. կՎ/ժ
փետրվար 400,5 6143,5 6544
մարտ 2642,4 6665,5 9307,9
ապրիլ 2860 5612,3 8472,3
մայիս 639,98 6181,5 6821,41
հունիս 312,52 5803,1 6115,62
հուլիս 123,5 5800,9 5924,4
օգոստոս 656,97 6086,1 6743,07
սեպտեմբեր 233,7 5731,4 5965,1

 

2004թ –ի 10 ամսվա ընթացքում տնտեսված է 10մլն. կՎ/ժ բարձր լարման գծով:
Այժմ , “Հայաստանի Էլեկտրական ցանցեր” ՓԲԸ-ում ԷՀՀՏՉՀ-ի համակարգում ընդգրկված են բոլոր 220-35 կՎ ենթակայանները: “ Հայաստանի Էլեկտրական ցանցեր” ՓԲԸ-ում ԷՀՀՏՉՀ-ի ընդլայնման ծրագրի շրջանակներում  տարվում են նախագծման աշխատանքներ համակարգի մեջ 10/6կՎ ենթակայանների , ՏԵ և ԲԵ ինտեգրման գծով ` մինչև կենցաղային մակարդակ: