"ЭКГ-8И" ԷՔՍԿԱՎԱՏՈՐՆԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ
“Երէներգո” ՓԲԸ-ի կողմից 2005թ-ին “Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում” իրականացվել է ЭКГ-8И արդիականացում: Արդիականացումը նախատեսում էր թողնել անփոփոխ մեխանիկական մասը և իրականացնել էլեկտրական ողջ մասի փոփոխում: Այս խնդրի լուծման համար կիրառվել է կառավարման թվային համակարգ, որը “ՕԷ:” կազմակերպության մշակումն է սարքավորումների և ծրագրային ապահովման բնագավառում էքսկավատորների արդիականցման ուղղությամբ: Էլեկտրոնային սարքավորումների և “գեներատոր- շարժիչ” էլեկտրաշարժաբերների կառավարման համակարգի նոր սերնդի էությունը և առավելությունները հիմնվում են կառավարման թվային համակարգի յուրահատկությունների վրա: Անկասկած նոր համակարգի առավելություն է նրա ախտորոշմանը ենթարկվելու հնարավորությունը և ապահովումը ախտորոշման այլ միջոցներով, ինչն իրականանում է հատուկ ծրագրային ապահովմամը տեղափոխվող համակարգչի միջոցով և հանգույցների և բլոկների հետ կապող հատուկ մալուխներով: Անձնակազմը հնարավորություն է ստանում տեսնել և վերահսկել կառավարման համակարգի առանձին հանգույցների աշխատանքը, արագ բացահայտել անաշխատունակ կամ պարամետրերից շեղումներով աշխատող էլեմենտները և հանգույցները, ընդունել որոշումներ դրանց վերակարգավորման , փոխման կամ վերանորոգման վերաբերյալ: Ամբողջությամբ փոխվել են մալուխային համակարգը և տրանսֆորմատորները: Ստեղծվել է նոր մալուխայի մատյան:
Էկեկտրասարքավորումների նոր կոմպլեկտի մեջ ներգրավվել են`
- Մուտթի ուժային պահարան
- Օժանդակ շարժաբերի պահարան
- Ռելեյնա-կոնտակտորային պահարան
- Բարձրավոլտ մուտքի բջիջ
- Հեռակառավարման աշխատատեղ
“Երէներգո” ՓԲԸ-ի կողմից կազմակերպվել է “Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատուի” մասնագետների համար ուսուցում էքսկավատորի կառավարման նոր համակարգի մոնտաժի, կարգաբերման և շահագործման վերաբերյալ:
Էքսկավատորներ ЭКГ-8И և էքսկավատոր №7-ի արդիականացման աշխատանքները “Երէներգո” ՓԲԸ-ի կողմից իրականացվել են ամբողջությամբ: